Արտաքին 4 տարի առաջ - 19:26 27-02-2022

Գերմանիայում ռեստորաններից մեկը դադարել է սպասարկել ռուսաստանցիներին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին

Գերմանիայի ռեստորաններից մեկը դադարել է սպասարկել ՌԴ քաղաքացիներին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին: Այս մասին հաղորդել է t-online լրատվական կայքը։

Հաղորդվում է, որ խոսքը Բադեն-Վյուրթեմբերգ հողում գտնվող հաստատության մասին է, որի կայքում գրված է, որ ռուսական անձնագրով այցելուների մուտքը «ցանկալի չէ», ադմինիստրատորն, իբր, հասկանում է, որ այսպես կոչված, ՌԴ «նորմալ» քաղաքացիները պատասխանատվություն չեն կրում Ռուսաստանի իշխանությունների գործողությունների համար, սակայն «եկել է ազդանշան տալու ժամանակը»՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Ռուսաստանցիների մուտքի սահմանափակումը բացատրվում է որպես ներդրում այն բանի համար, որ «երեխաները կարողանան մեծանալ ազատ Եվրոպայում», գրում է t-online-ը։

Ինչպես նշել է կայքը, շատ օգտատերեր սուր քննադատության են ենթարկել հաստատության նման «քաղաքականությունը», որից հետո ռեստորանը հեռացրել է գրառումը՝ այն փոխարինելով ուրիշով: Իբր, ողջունելի չէ այն այցելուների մուտքը, որոնք «աջակցում են Ուկրաինայում ընթացող ագրեսիվ պատերազմին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով