Արտաքին 4 տարի առաջ - 16:14 27-02-2022

Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան

Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի Արդարադատության միջազգային դատարան և պահանջում է լսումներ անցկացնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի Արդարադատության միջազգային դատարան: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը պատասխանատվություն կրի ցեղասպանության հայեցակարգը խեղաթյուրելու համար», - գրել է Զելենսկին կիրակի օրը Twitter-ում: Նրա խոսքով՝ Կիևը նաև խնդրում է դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել հատուկ գործողությունը Ուկրաինայում։

Փետրվարի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններն անվանել էր ցեղասպանություն։ «Ուկրաինայում մարդու իրավունքները զանգվածաբար և սիստեմատիկորեն խախտվում են, օրենսդրական մակարդակում խտրականություն է նկատվում ռուսալեզու բնակչության նկատմամբ»,- ասել է նա Գերմանիայի կանցլերի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մեր գնահատականներով՝ այն, ինչ կատարվում է Դոնբասում, ցեղասպանություն է»,- ասել է Պուտինը։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահը հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ։

«Նրա նպատակն է պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են ոտնձգությունների և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից: Եվ դրա համար մենք կձգտենք ապառազմականացնել և ապազգայնացնել Ուկրաինան, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան