Սպորտ 4 տարի առաջ - 11:52 27-02-2022

Աբրամովիչը «Չելսիի» ղեկավարությունը հանձնել է բարեգործական հիմնադրամին

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը փոխանցել է մայրաքաղաքային ակումբի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։

«Չելսիի» սեփականության շուրջ 20 տարիների ընթացքում ես միշտ դիտել եմ իմ դերը որպես ակումբի պահապան, որի խնդիրն է ապահովել, որ մենք այնքան հաջողակ լինենք, որքան կարող ենք լինել այսօր, ինչպես նաև կառուցել ապագան՝ միաժամանակ դրական դեր խաղալով մեր համայնքներում:

Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ես հավատարիմ եմ մնում այս արժեքներին: Այդ իսկ պատճառով այսօր ֆուտբոլային ակումբի կառավարումն ու խնամքը հանձնում եմ «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։

Կարծում եմ, որ նրանք ներկայումս լավագույն վիճակում են՝ հոգալու ակումբի, խաղացողների, անձնակազմի և երկրպագուների շահերը»,- ասել է Աբրամովիչը, ում հայտարարությունը հրապարակվել է «կապույտների» կայքում։

Աբրամովիչը «Չելսին» գնել է 2003 թվականին 140 միլիոն ֆունտով: Նրա օրոք թիմը նվաճել է 21 գավաթ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հաղթել է բրազիլական «Պալմեյրասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում