Ներքին 4 տարի առաջ - 13:07 26-02-2022

Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում. Վահագն Խաչատուրյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին:

Նախարար Խաչատուրյանն ընդգծել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման կարևորությունը, որում շահագրգռված են և՛ պետական գերատեսչությունները, և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Քննարկվել է նաև «Ինժեներական քաղաք»-ում ֆրանսիական ընկերությունների տեղակայման հնարավորությունը:

Նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել գերհամակարգչի նվիրատվության նախաձեռնության համար և նշել վերջինիս կարևորությունը ինչպես տեխնիկական կրթություն ստացող ուսանողների, այնպես էլ գիտական գործունեություն ծավալող ոլորտի ներկայացուցիչների համար:
Նախարարը հավելել է, որ ներկայումս Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում և այս գերհամակարգչի գործածության համատեքստում հնարավոր կլինեն նաև այլ համագործակցություններ:

Թուլուզ III համալսարանի նախագահը խոսել է նաև կրթական ոլորտում համագործակցության մասին՝ մատնանշելով Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որը հնարավոր կդարձնի Թուլուզ III համալսարանի նույնատիպ մագիստրոսական ծրագրերում նաև հայ ուսանողների ներգրավումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»