Արտաքին 4 տարի առաջ - 11:18 26-02-2022

Ռուս զինվորականները գրավել են Կիևի ՀԷԿ-ը

Կիևի հիդրոէլեկտրակայանը գտնվում է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ։ Սակայն Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգը կայուն է աշխատում։ Այս մասին հաղորդել է երկրի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«Բայց կայանը դեռ չի աշխատում, անձնակազմը գտնվում է ապաստարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Կիևի ՋԷԿ-6-ն աշխատում է բնականոն ռեժիմով։

Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են մի շարք օդային գծեր և ենթակայաններ։ Ցանցից անջատված է Չեռնիգովի շրջանի 32 բնակավայր, Զապորոժիեի շրջանի 53 բնակավայր, Սումիի շրջանի 11 բնակավայր, 551 տնտեսություն Օդեսայի մարզի գյուղական վայրերում։

«Տեխնիկական անձնակազմն անհապաղ վերականգնում է սպառողների էլեկտրամատակարարումը, հենց որ համապատասխան վնասված տարածքներում ռազմական գործողությունները դադարում են»,- հայտնել են էներգետիկայի նախարարությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան