Արտաքին 4 տարի առաջ - 16:33 25-02-2022

Airbus-ը ԵՄ-ի համար կարտադրի ռազմական անօդաչուներ

Airbus Defense and Space ընկերությունը և Սպառազինության ոլորտում համատեղ համագործակցության հարցերով կազմակերպությունը (OCCAR) ստորագրել են համաձայնագիր 20 անօդաչու համակարգեր ստեղծելու մասին՝ Eurodrone եվրոպական հարվածային անօդաչուի նախագծի շրջանակներում, հաղորդում է The Defense Post-ը։

Բացի Airbus Defense and Space-ից, նախագծին մասնակցում են ընկերության իսպանական ստորաբաժանումը, ֆրանսիական Dassault Aviation-ը և իտալական Leonardo-ն։ ԵՄ ևս չորս երկիր ներկայացնում է OCCAR-ը:

Airbus Defense and Space-ի գլխավոր տնօրեն Մայք Շոլհորնը հայտարարել է, որ «ստորագրումը սկիզբ է դնում եվրոպական ամենահավակնոտ պաշտպանական ծրագրերից մեկի մշակմանը, իսկ Leonardo-ի ներկայացուցիչ Լուչիո Վալերիո Չոֆին արտադրվող եվրոպական անօդաչուներն անվանել է եվրոպական անվտանգության առանցքային մաս կազմող:

Eurodrone-ը մոդուլային անօդաչուների ավիահամակարգերի նախագիծ է, որը կարող է ապահովել հետախուզություն, դիտարկում և թիրախների հայտնաբերում, ինչպես նաև հարվածներ ցամաքային թիրախներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան