Միտք 4 տարի առաջ - 12:32 25-02-2022

Թուրքը սադրում է, մերոնց կանչում են Մոսկվա

Պաշտոնական Բաքուն վերջին 15 օրվա ընթացքում արդեն յոթերորդ անգամն է հայտարարում, թե իբր հայակական զինված ուժերը հրետակոծում են ադրբեջանական դիրքերը: Իսկ մեր պաշտպանության նախարարությունը հետևողականորեն հերքում է այդ սուտն ու կեղծիքը և կոչ անում Բաքվին՝ զերծ մնալ սահմանային իրավիճակն ապակայունացնելու կեղտատ մեղադրանքներից: Այդ սադրող լկտիությունը մեկ պղտոր նպատակ է հետապնդում՝ ցինիկաբար արդարացնել նոր ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Ադրբեջանին ոչ ոք չի պարտադրում՝ ո՛չ ուժով, ո՛չ պատժամիջոցներով, 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի սահմաններից ներս խուժելու համար. կարելի է կրկնել կամ շարունակել՝ թուլության և անպատժելիության պայմաններում:

Ռուսաստանը ներքաշված է ուկրաինական պատերազմի մեջ և չգիտենք, թե ինչքան է այդ պատերազմը խորանալու և ինչ ծավալներ է ստանալու: Ռուսաստանը չի կարող լիարժեք վերահսկողություն հաստատել Արդրկովկասում սպասելի, նաև անակնկալ բռնկվող իրադարձությունների վրա: Որքան էլ Ադրբեջանին սաստի՝ նոր գլխացավանքի մեջ չներքաշել իրեն, տեղ չի հասնելու, քանի որ թուրքական լպիրշությունը սահմաններ չունի: Թուրքը երբեք և ոչ մի գնով առիթը բաց չի թողնի իր ընչաքաղց ու արյունոտ նպատակին հասնելու համար: Այս դեպքում երախը բացել է Սյունիքը կլելու մոլուցքով, և ինչու ոչ, Սևանի ափ հասնելու մարմաջով: Բացի այդ, ինչ էլ լինի, Ռուսաստանը մեղմ է վարվելու Ադրբեջանի հետ, քանի որ ընդամենը մեկ-երկու օր առաջ է այդ երկրների միջև դաշնագիր ստորագրվել:

Այս իրավիճակում Մոսկվա է կանչվում Հայաստանի պաշտպանության նախարարը՝ հանդիպելու Ռուսաստանի պաշտպանության նախարարին: Հայաստանի զինված ուժերում պաշոնանկ են արվում բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետը: Այն Հայաստանի, որի զինված ուժերը գրեթե չեն վերականգնվել ու համալրվել պատերազմից հետո: Իսկ Ադրբեջանը զինվել է հազարի վրա՝ ինչպես ասում են. միայն 2021 թվականին սպառազինություն է ձեռք բերել տասից ավելի երկրներից:

Մյուս կողմից էլ Թուրքիան կարող է թև տալ Ադրբեջանին, դրդել, քանի որ Ռուսաստանի դեմ և դատապարտող երկրների կոալիցիայի մեջ է: Այս պատերազմից ու աշխարհի խառը վիճակից փորձելու է օգտվել Թուրքիան՝ ձեքի տակի եղբոր հետ, և փայ կորզել, ինչպես արել է միշտ: Իսկ ավելի մեծ գործերի մեջ խառը աշխարհը Թուրքիայի ու Ադրբեջանի ամենաթողությունը Հայաստանում դիտելու է որպես գործողություն Ռուսաստանի դեմ:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան