Ներքին 4 տարի առաջ - 12:24 25-02-2022

Դիվանագետ Մերի Գալստյանը նոր նախագծով զբոսաշրջիկներին մոտ կդարձնի արվեստին և հակառակը

Արդեն երեք տարի է՝ մասնագիտությամբ դիվանագետ Մերի Գալստյանը զբաղվում է յուրատեսակ ժամանցի կազմակերպմամբ՝ ArtWinePartyArmenia կամ արվեստ-գինի-ժամանց-Հայաստանում: Հանդիպման վայրը Հայաստանն է, քաղաքներն ու հասցեները`տարբեր: Ռեստորան կլինի, թանգարան, զբոսշրջային որևէ հասցե, թե բացօթյա տարածք, կախված է տվյալ միջոցառման կոնցեպտից:
Մերի Գալստյանի նախաձեռնած ժամանցի հիմնական ձևը նույնն է. հավաքվում են նկարելու (կտավը, վրձիններն ու ներկերը տրամադրվում են), գինի ըմպելու, երաժշտություն լսելու ճաշակով ձևավորված միջավայրում: Նպատակը մարդկանց առօրյա հոգսերից կտրելն է, լիցքաթափելն ու դրական էմոցիաներ փոխանցելը: Որպես անմոռանալի օրվա վկայություն այցելուները կտավներն իրենց հետ տանում են: Երբևէ նկարելու փորձ անգամ չարած մարդիկ միջոցառումից դուրս են գալիս նկարչական որոշակի հմտություններով:Վարպետության դասն անցկացնող երիտասարդ նկարիչները յուրաքանչյուր այցելուի կտավին նրա նախընտրած որևէ հայտնի գեղանկարի էսքիզն են անում`կոտրելով գեղանկարչության մեջ ուժերը փորձելու անվստահությունն ու վախը: Թե ինչու է իր այցելուներին հենց նկարելու շուրջ հավաքում, պատասխանում է, որ դրանով փորձում է լրացնել մեր կյանքում պակասող գույները:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ մի անգամ Մոսկվայում Մերիին հրավիրցին մասնակցելու նմաօրինակ միջոցառման: Ինքն էլ երբևէ չէր նկարել, այդ օրվա անմոռանալի տպավորությունը ստիպեց, որ ինքն էլ Հայաստանում նախաձեռնի արվեստ-գինի-ժամանց ArtWinePartyArmenia միջոցառումների շարք: Դիվանագետի մասնագիտությամբ Մերին դիվանագիտորեն է մոտենում հարցին, միջոցառումներին հորդորում է կանաց գալ ամուսինների ու երեխաների հետ: Ընտանեկան հանդիպումներն ավելի ջերմ են դարձնում միջավայրը, օրն էլ` առավել կարևոր: Նրա շուրջ հավաքվում են հայտնի ու անհայտ մարդիկ, գալիս են մի քանի ժամով կարծես ուրիշ մոլորակ տեղափոխվելու, կտրվելու տարատեսակ լուերից, համացանցից, բացասական տրամադրություններից:

Զբոսաշրջության ոլորտում որոշակի փորձ ունեցող Մերի Գալստյանը քայլեր է կատարում նաև արվեստի տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Հանդիպումներ ու էքսկուրսիաներ է կազմակերում այս կամ այն մշակութային հասցեում և ավարտում նկարչություն-գինի-երաժշտության տրամադրությամբ: Նրա վերջին միջոցառումների մասնակիցները հնարավորություն են ունեցել նկարել Ֆորշի ու Ռուբեն Հախվերդյանի կենդանի կատարումների ներքո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի