Ներքին 4 տարի առաջ - 23:33 24-02-2022

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի՝ փետրվարի 21-ի հանձնարարականով՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժնի պետ Վարդան Մանուչարյանը և նույն վարչության փորձագետ Արմեն Հովակիմյանը, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման վիճակն ուսումնասիրելու նպատակով այց են կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

Այցի ընթացքում Մարզահամերգային համալիրի ղեկավար կազմին և սպասարկող անձնակազմին Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել է համապատասխան խորհրդատվություն՝ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Տեսչական մարմինը՝ ի դեմս ղեկավար Գեղամ Շախբազյանի, պատրաստակամություն է հայտնել՝անցկացվելիք մեծամասշտաբ միջոցառումներին ընդառաջ՝ շարունակել համագործակցությունը Մարզահամերգային համալիրի ղեկավար կազմի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում