Արտաքին 4 տարի առաջ - 10:47 23-02-2022

Լրագրողները Ղազախստանի նախագահի ընտանիքին պատկանող օֆշորներ են գտել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արտասահմանում խնամքով թաքցված փողեր ունի, երկուշաբթի օրը՝ փետրվարի 21-ին, այս մասին գրել է Le Monde թերթը՝ համագործակցելով Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի (OCCRP) հետ: Տոկաևի վարչակազմը կեղծ է անվանել արտասահմանյան հաշիվների, օֆշորային ընկերությունների և նախագահի անշարժ գույքի մասին տեղեկությունները։

Le Monde-ը հայտնում է, որ Տոկաևը Credit Suisse-ում հաշիվ է բացել դեռևս 1998 թվականին, երբ նախագահ Նազարբաևի գրասենյակի պաշտոնյա էր։ Ճիշտ է, նա դա արել է այն ժամանակվա կնոջ և որդու՝ Թիմուրի անունով, որը 14 տարեկան էր: Քննիչների ունեցած տվյալները բավարար չեն այս հաշվի միջոցով անցած ֆինանսական հոսքը լիարժեք գնահատելու համար։ Բայց, ըստ ֆրանսիական թերթի, 2005 թվականին հաշվում պահվել է մոտ 1,5 մլն շվեյցարական ֆրանկ (987 հազար եվրո)։ Տոկաևն այն ժամանակ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2011 թվականին բանկային հաշիվը փակվել է

Հաշիվը փակելուց հետո Տոկաևների ընտանիքը Վիրջինյան կղզիներում երկու օֆշորային ընկերություն է բացել՝ Տոկաևի կնոջ և որդու անունով՝ Wisdom Invest & Finance և Wishing Well Group:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»