Ավելին 4 տարի առաջ - 22:29 22-02-2022

Բրիթնի Սփիրսը հուշեր կգրի իր՝ խնամակալության տակ եղած տարիների մասին

Բրիթնի Սփիրսը պայմանագիր է կնքել Simon & Schuster-ի հրատարակչության հետ՝ իր հուշերը հրատարակելու համար։ Ըստ PageSix-ի՝ նրա հոնորարը կկազմի 15 մլն դոլար և կդառնա պատմության մեջ ամենախոշորներից մեկը ինքնակենսագրականի հրատարակման համար: Նույնքան գումար է ստացել 2001 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ «Իմ կյանքը» գրքի հրատարակման համար, իսկ ամենաբարձրը դեռևս Օբամաների հոնորարն է եղել․ նրանք 60 միլիոն դոլար են ստացել իրենց հուշերի համար։
Իր ինքնակենսագրականում Բրիթնին խոստանում է խոսել իր կարիերայի, հարազատների հետ հարաբերությունների և հոր խնամքի տակ գտնվելու ընթացքում իր կյանքի մասին։ Երգչուհու հուշերը պատասխան կլինեն նրա քրոջ՝ Ջեյմի Լինի Things I Should Have Said գրքին: Դրանում Ջեյմի Լինն իր քրոջ պահվածքն անվանում է «պարանոիդալ» և «անվերահսկելի»:
Գրքի հրապարակումից հետո Բրիթնի Սփիրսը կրտսեր քրոջը մեղադրել էր հանուն փողի ստելու և իր անունը շահարկելու մեջ։
Կներես, Ջեյմի Լին, ես ուժ չունեի անելու այն, ինչ պետք է անեի. Ապտակ հասցնեի քեզ և մայրիկիդ՝ ձեր գրողի տարած երեսներին,- Ինստագրամում գրել է երգչուհին և հավելել, որ շատ պատմություններ ունի հարազատների մասին, որոնք ցանկանում է պատմել։ Ավելի ուշ այս գրառումը հեռացվել է:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան