Արտաքին 4 տարի առաջ - 19:43 22-02-2022

Ryanair-ը ուկրաինական երկու քաղաք է հանել ամրագրման համակարգից

Ryanair ավիափոխադրողը իր ամրագրման համակարգից հանել է Ուկրաինայի Խարկով և Խերսոն քաղաքները, որոնց վաճառքը դադարեցվել էր փետրվարի սկզբին։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, հայտնել է Avianews.com-ը։

Նշվում է, որ դա կարող է նշանակել դեպի այս քաղաքներ թռիչքների սառեցում անորոշ ժամկետով։

Ryanair-ի հայտարարված երթուղային ցանցը Խարկովից ներառում էր վեց երթուղիներ՝ Բուդապեշտ, Բերգամո, Վիլնյուս, Կրակով, Պոզնան և Վարշավա: Խերսոնից ցածր գնով ավիաընկերությունը նախատեսում էր թռիչքներ կատարել Վիեննա, Կրակով և Վարշավա:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ryanair-ը հայտարարել է, որ իրենք կթռչեն Ուկրաինա մինչ «խորհրդային» ներխուժումը։

Շաբաթ օրը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման սպառնալիքի պատճառով հոլանդական KLM ավիաընկերությունն առաջինն է դադարեցրել թռիչքները դեպի Ուկրաինա։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիները ինքնաթիռները դուրս է բերում Ուկրաինայից վարձատուի խնդրանքով։ Վարձատուի պատճառով ընկերությունը հինգ ինքնաթիռ ուղարկում է Իսպանիա պահեստավորման, ևս երկու ինքնաթիռ կմեկնի Սերբիա՝ պլանային սպասարկման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում