Ավելին 4 տարի առաջ - 22:30 21-02-2022

Թոմ Քրուզի մենեջերը պատմել է աստղի ծանր բնավորության մասին

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի առաջին մենեջեր Էյլին Բեռլինը պատմել է նրա սարսափելի ծանր բնավորության մասին։ Կինը Daily Mail-ին տված հարցազրույցում կիսվել է աստղի հետ աշխատելու իր հիշողություններով։
Գործակալի խոսքով՝ Քրուզի բռնկուն բնավորությունը սրում է նրա անվստահությունը իր և իր արտաքինի նկատմամբ։
«Այն, ինչ ես երբեք չեմ տեսել Թոմիի մեջ, դա երջանկության իսկական դրսևորումն էր: Նա միշտ շատ հավակնոտ էր և աստղ դառնալու վճռականությամբ լեցուն: Եվ դա նրան դարձրեց պերֆեկցիոնիստ», - ասել է Բեռլինը:
Նա նաև հայտնել է, որ Քրուզի հետ սկսել է աշխատել, երբ նա դեռ 18 տարեկան էր։ Նա ապրել է Բեռլինի տանը և արդեն այդ ժամանակ տարված էր իր արտաքինով։
Բեռլինը պատմել է, որ մի անգամ նա պատրաստվում էր նկարահանման և երկար ժամանակ ներքնազգեստով կեցվածք էր ընդունում հայելու առաջ։
«Թոմին սարսափելի բնավորություն ուներ: Նա շատ զայրացած էր սեփական հոր վրա: Նա քմահաճ էր և կարող էր միանգամից բռնկվել», - ավելացրել է մենեջերը:
Բացի այդ, նրա 19-ամյակի կապակցությամբ նա դերասանին ալբոմ է նվիրել՝ պատանեկան ամսագրերից նրա մասին բոլոր հոդվածներով։ Բայց նա հայտարարել է, որ չի ցանկանում դեռահասների կուռքը լինել, և նվերը նետել է նրա երեսին։
Բեռլինը և Քրուզը դադարեցրել են համագործակցությունը, երբ նա տեղափոխվել է Լոս Անջելես:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան