Ներքին 4 տարի առաջ - 15:33 21-02-2022

Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց, որ ընտրել է թրքացման ճանապարհը․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ՔՊ-ի կողմից ընդդիմադիր կուսակցությունների առաջարկած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության մերժմանը։ Այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վավերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և շրջանառության մեջ էր դրել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է իր գնահատականը տար հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար:

Ինչպես ենթադրվում էր՝ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը:
Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը:
Խաղաղություն հաստատելու անվան տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների, նոր կորուստների և նոր պատերազմի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի