Արտաքին 4 տարի առաջ - 14:13 21-02-2022

Ժիրինովսկու վիճակը ծանր է. Mash

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի վիճակը դեռևս ծանր է՝ չնայած կորոնավիրուսի բացասական թեստին, գրում է Mash Telegram ալիքը։

Ալիքի տվյալներով՝ քաղաքական գործչի թոքերի 50-75%-ը ախտահարված է, նա ունի երկկողմանի ականջաբորբ։ Ալիքը հաղորդում է նաև, որ բժիշկները նրան օրական երկու անգամ շրջում են, նա պառկած է հակապառկելախոցային ներքնակի վրա։

Բացի դրանից, հաղորդվում է, որ Ժիրինովսկին ունի միջին ծանրության սակավարյունություն։ Բժիշկները դեղամիջոցներով փորձում են բարձրացնել երկաթի մակարդակը: Նա կարող է ունենալ արյան փոխներարկման կարիք:

Ժիրինովսկին հոսպիտալացվել է փետրվարի 9-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա վիրահատական միջամտության կարիք կունենա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ