Ներքին 4 տարի առաջ - 12:14 21-02-2022

Իշխանությունը մերժեց ընդդիմադիրների կողմից ներկայացված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծը

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության առաջարկը, որով պետք է դատապարտել թուրք-ադրբեջանական կողմերից ստորագրված «Շուշիի հռչակագիրը», որն իրենից ենթադրում է մի շարք սպառնալիքներ ՀՀ-ի համար։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց տեսակետը հռչակագրի դրույթների և դրա վտանգավորության աստիճանի վերաբեյալ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԱԳՆ-ն արդեն երկու անգամ հայտարարություն է տարածել հռչակագրի վերաբերյալ, որը իշխանական միասնական որոշումն է։

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով, իշխանական խմբակցության կողմից ցինիկ վերաբերմունք է դրսևորվում միջազգային իրավունքի նկատմամբ, իսկ այս պայմաններում, երբ հղում են տալիս ԱԳՆ-ին, դրսևորվում է բացարձակ անտարբեր վերաբերմունք հռչակագրի վտանգավորության նկատմամբ։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի շրջանակներում Թուրքան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, դատապարտել էր ուժի կիրառումը, սակայն հռչակագրում մի շարք դրույթներ կան, որը հակասում է նրանց կողմից առաջ քաշած նախկին հայտարարություններին։

Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշեց, որ ընդդիմությունն իրավունք չունի սպառնալիքներ ներկայացնել իշխանությանը, քանի որ աշխատում են այնպես, ինչպես ճիշտ են համարում։
Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր անդամները, ձեռնպահ՝ իշխող ուժի մեծամասնությունը, որի հետևանքով էլ նախագիծը չընդունվեց։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով