Ներքին 4 տարի առաջ - 10:47 21-02-2022

Խոշոր ավտովթարի 5 զոհերի ինքնությունը պարզվել է

Երեկ ԱԻՆ-ը հայտնել էր, որ նույն օրը ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW X5» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և 4 ուղևորների (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.) դիերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան