Արտաքին 4 տարի առաջ - 20:28 20-02-2022

ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող Ուկրաինայի փոխարեն որոշել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցը․ Պենտագոն

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում պնդում է, որ Մոսկվան չի կարող Ուկրաինայի փոխարեն որոշում կայացնել ՆԱՏՕ-ին նրա հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Այս մասին նա խոսել է Fox News հեռուստաալիքի եթերում։
«Որոշ հարցեր, իհարկե, օրակարգում չկան, բայց մենք մի շարք լուրջ առաջարկներ ենք արել, և հուսով ենք, որ Ռուսաստանը կարձագանքի դրանց։ Մենք հայտարարում ենք, որ Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է որոշեն Ուկրաինան և ՆԱՏՕ-ն։ Սա այն բանը չէ, որի վրա պարոն (Վլադիմիր) Պուտինը կարող է վետո դնել», - ընդգծել է Քիրբին:
Նա հավելել է, որ Նահանգները մի շարք լուրջ առաջարկներ են ներկայացրել Ռուսաստանին, որոնց Ռուսաստանի Դաշնությունը դեռ պետք է պատասխանի փոխադարձ հիմունքներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի