Սպորտ 4 տարի առաջ - 19:55 20-02-2022

Պեկինում ավարտվեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ կայացավ փակման շքեղ արարողությունը

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավարտվեցին Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Այժմ Չինաստանի մայրաքաղաքում ընթանում է փակման շքեղ արարողությունը։ Օլիմպիադան մեկնարկել էր փետրվարի 4-ին։
Արարողության ընթացքում տեղի կունենա Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերի ներկայացումը, օլիմպիական դրոշի փոխանցումը Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) իտալական քաղաքների քաղաքապետներ Ջուզեպե Սալեին և Ջանպյետրո Գեդինեին։
Այս տարվա խաղերին մասնակցել են մարզիկներ ավելի քան 90 երկրից, խաղարկվել է մրցանակների 109 հավաքածու:
Մեդալային հաշվարկով հաղթող Է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 16 ոսկե, 8 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է (12-10-5), երրորդում՝ Չինաստանի հավաքականը (9-4-2): Ինչ վերաբերում է մրցանակների ընդհանուր թվին, ապա առաջինը նորվեգացիներն են (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27):



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում