Արտաքին 4 տարի առաջ - 10:01 20-02-2022

ՀԱՊԿ-ից հայտնել են, թե որ դեպքում կազմակերպությունը խաղաղապահներ կուղարկի Դոնբաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարող է խաղաղապահներ ուղարկել Դոնբաս։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Նրա խոսքով՝ խաղաղապահներ ուղարկելու համար կպահանջվի Կիեւի համաձայնությունը։

«Ենթադրաբար դա կարելի է պատկերացնել Ուկրաինայի կողմից, քանի որ դա նրա տարածքն է, եթե լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ, և եթե անհրաժեշտություն առաջանա, և այս որոշումը աջակցեն մեր բոլոր կառավարությունները»,- մանրամասնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա չի բացառում, որ Դոնբասի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է փնտրել երկխոսության միջոցով։

«Պետք է հասկանալ, որ պետք է նստել սեղանի շուրջ և ինչ-որ բան պայմանավորվել», - եզրափակել է Զասը:

Փետրվարի 18-ին ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտարարել է հանրապետությունների բնակիչների՝ հիմնականում կանանց, երեխաների և տարեցների ժամանակավոր տարհանման մասին։ Բնակչության տարհանումը սկսվել է Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի կողմից ռազմական հարձակման սպառնալիքի հետ։

Նաև հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, Դոնբասից փախստականները սկսել են ստանալ 10 հազար ռուբլի առաջին վճարումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի