Արտաքին 4 տարի առաջ - 22:35 19-02-2022

Ուկրաինային օգնելու համար ներխուժման ժամկետների մասին խոսելու կարիք չկա․ Զելենսկի

Ուկրաինային օգնելու համար պետք չէ անընդհատ խոսել ռուսական հնարավոր ներխուժման ժամկետների մասին։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ ուկրաինացիները պատրաստ են ցանկացած օր պաշտպանել իրենց հողը և նշել, որ սպասում է որոշումների՝ Ուկրաինայի մուտքը Եվրամիություն և ՆԱՏՕ մոտեցնելու համար։

Զելենսկին նաև ասել է, որ ինքը խորհրդակցություններ է նախաձեռնել Բուդապեշտի հուշագրի շրջանակներում, որի համաձայն՝ 1994 թվականին Ուկրաինան ճանաչել է ոչ միջուկային երկրի կարգավիճակը։ Նախագահն ասել է, որ արդեն չորրորդ և վերջին անգամ է նախաձեռնելու խորհրդակցություններ։

«Եթե դրանք նորից չկայանան, կամ եթե մեր պետության անվտանգության երաշխիքների վերաբերյալ դրանց արդյունքների հիման վրա կոնկրետ որոշումներ չընդունվեն, Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 թ․ բոլոր փաթեթային որոշումները հարցականի տակ են դրված»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը պատրաստ է ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով։ «Ուկրաինան կշարունակի գնալ միայն դիվանագիտական ​​ճանապարհով՝ հանուն խաղաղ կարգավորման։ Մինսկի համաձայնագրերի շրջանակներում, որոնք մեր կողմից չեն ստորագրվել, բայց մենք պետք է կատարենք, և նորմանդական ձևաչափի շրջանակներում, որը մենք չենք խաթարում։ Բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ խաղաղության որոնումները սահմանափակվում են միայն դրանով»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Интерфакс-Украина»-ն։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան արժանի է ավելի ուժեղ միջազգային աջակցության, քանի որ այն Եվրոպայի «վահանն» է ռուսական բանակի դեմ։ Նախագահը նաև վստահություն է հայտնել, որ ռուս ժողովուրդը չի կարողանա պատերազմել ուկրաինացիների դեմ։

Ուկրաինայի առաջնորդը նաև հանգստության կոչ է արել՝ չնայած նրան, որ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի շրջաններում բազմաթիվ սադրանքներ են տեղի ունեցել։

Զելենսկու ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի է ունեցել Դոնբասի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Վերջին օրերին զինված հակամարտությունը գնալով սրվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով