Ներքին 4 տարի առաջ - 20:48 19-02-2022

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով նախաձեռնության նպատակները՝ երկրի ղեկավարը նախ արժևորել է օրվա խորհուրդը և շնորհավորել հանդիպման մասնակիցներին Գրքի տոնի առթիվ, ապա անդրադարձել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Արցախի և Մայր Հայրենիքի առջև: Նախագահի խոսքերով՝ դրանց դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ է միավորել համայն հայության ներուժն ու ջանքերը։ Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել տարբեր գործիչների՝ մեկ հարթակում ի պաշտպանություն Արցախի հանդես գալու նախաձեռնությունը, ընդգծել, որ հատկապես հետպատերազմյան ծանր խնդիրների հաղթահարման համար մեծ է հայկական տարբեր շրջանակների աջակցության անհրաժեշտությունը։

Նախաձեռնության հեղինակները նախագահին են ներկայացրել առաջիկա անելիքները, ինչպես նաև տեղեկացրել, որ ազգային շահերի պաշտպանության գործընթացի մեկնարկը տրվելու է Արցախ կատարած այցն ամփոփող հայտարարությամբ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Արցախի պահանջները միջազգային հանրությանը հասցնելու և արցախահայության շահերը ներկայացնելու կարևոր գործին:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին․ ծավալվել է շահագրգիռ քննարկում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»