Ներքին 4 տարի առաջ - 17:52 19-02-2022

Անդրանիկ Քոչարյանը գենետիկ ատելություն ունի լրագրողների նկատմամբ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաճախ է լրագրողների հետ շփվելիս խայտառակ վարքագիծ դրսևորում։ Մամուլի ազատությունից ու ժողովրդավարությունից խոսող իշխանական պատգամավորը վիրավորում է իրեն սուր և իր քիմքին ոչ հաճելի հարցեր տվող լրագրողներին։

Oragir.news-ը փորձեց մի քանի հարց տալ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների և դրա արդյունավետության, ընդդիմության՝ հանձնաժողովի նիստերի չմասնակցելու վերաբերյալ։

Անդրանիկ Քոչարյանին նույնիսկ չհասցրինք հարց էլ տալ, ինչպես որ հարկն է ներկայացանք, սակայն նա, լսելով անուն- ազգանունը, միանգամից ընդհատեց՝ ասելով․ «Քնարի՞կ, ոչ մի բան չասեց քո անունն ինձ, եթե հարցեր ունես, զանգիր իմ աշխատակազմ»,- ապա անջատեղ հեռախոսը։

Մամուլի նկատմամբ իրենց գենետիկ ատելությունը իշխանականները արդարացնում են նրանով, թե իբր լրագրողները «անգրագետ» հարցեր են տալիս, սակայն այս դեպքում Անդրանիկ Քոչարյանը, որն ընդամենը շարքային պատգամավոր է՝ մեր հարկերից վճարվող ահռելի աշխատավարձով, անգամ հարկ չհամարեց հարցն էլ լսել, մինչդեռ կային ժամանակներ, երբ իրենք էին վազում լրատվամիջոցների դռները՝ քաղաքական դաշտից դուրս չմնալու ու հանրության կողմից չմոռացվելու համար։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան