Արտաքին 4 տարի առաջ - 09:53 19-02-2022

ԱՄՆ-ում անհանգստացած են Զելենսկիի՝ Ուկրաինան լքելու ծրագրերից

Սպիտակ տունն անհանգստացած է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանգստյան օրերին երկիրը լքելու ծրագրերից՝ Մյունխենի համաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է NBC News-ը՝ աղբյուրին հղումով։

«Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այս հանգստյան օրերին լքելու է երկիրը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար, որտեղ պետք է անձամբ հանդիպի փոխնախագահ Հարիսի հետ»,- հեռուստաալիքի թղթակիցը գրել է Twitter-ում:

Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ իրավիճակը Դոնբասում, ցավոք, պատերազմի է գնում։ Այս մասին նա հայտարարել է ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով, Ուկրաինան ցանկացած պահի կարող է հարձակում սկսել Դոնբասի դեմ։ Նա ընդգծել է, որ Կիևը փորձում է ԴԺՀ-ի տարածք դիվերսանտների ներթափանցման համար «թույլ կետեր» գտնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան