Արտաքին 4 տարի առաջ - 19:09 18-02-2022

ԼԺՀ-ում, հետևելով ԴԺՀ-ին, հայտարարվել է բնակչության՝ դեպի Ռուսաստան զանգվածային տարհանման մասին

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է ԼԺՀ-ի քաղաքացիական բնակչության, ինչպես նաև սոցիալական օբյեկտների կազմակերպված տարհանման մասին Ռուսաստանի Դաշնության տարածք։ Հանրապետության ղեկավարի` բնակիչներին հասցեագրված տեսանյութը հրապարակվել է «ЛуганскИнформЦентр» տելեգրամյան ալիքում։

«Քաղաքացիական զոհերը կանխելու նպատակով մոբիլիզացիոն հրամաններ չունեցող հանրապետությունների բնակիչներին, ովքեր ներգրավված չեն սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների կենսապահովման գործում, կոչ եմ անում հնարավորինս արագ մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք»,- ասել է Պասեչնիկը բնակիչներին ուղղված իր ուղերձում։

Բացի այդ, նա կոչ է արել զենք օգտագործելու ունակ արական սեռի ողջ բնակչությանը պաշտպանել հանրապետությունը։

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր տղամարդկանց, ովքեր կարողանում են զենք պահել իրենց ձեռքում, տեր կանգնել իրենց հողին»,- հայտարարել է Պասեչնիկը։

ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը ավելի վաղ հայտարարել էր բնակիչների արտակարգ զանգվածային կենտրոնացված ելքի մասին Ռուսաստանի տարածք՝ Ուկրաինայի անվտանգության ուժերի՝ Դոնբասի հանրապետություններ հավանական ներխուժման պատճառով։

ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում նախկինում խոսել են ուկրաինական բանակի դիրքերից բնակավայրերի զանգվածային գնդակոծությունների մասին։ Հաղորդվել է նաև ականանետների, նռնականետերի և գնդացիրների կիրառման մասին։

2020 թվականի ամռանը Դոնբասում ուժի մեջ են մտել հրադադարի լրացուցիչ միջոցառումներ։ Ըստ այդ պայմանագրերի՝ կրակելն ու զենքի տեղադրումը բնակեցված վայրերում և մերձակայքում արգելվում է։

Մոսկվան նշել է, որ Ուկրաինան Դոնբասում է կենտրոնացրել իր բանակի անձնակազմի կեսը։ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց ռազմական տեխնիկան ուղարկել են Ռուսաստանի պետական ​​սահմաններ, ինչպես նաև ավելացրել են իրենց ռազմական մասնագետների թիվը Դոնբասում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան