Արտաքին 4 տարի առաջ - 17:12 18-02-2022

Ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի հետ սահմանից ծուղակ է ԱՄՆ-ի համար. WP

ԱՄՆ հետախուզությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունները՝ Ուկրաինայի հետ սահմանից զորքերը դուրս բերելու մասին, համարում է կանխամտածված խորամանկություն, որպեսզի մոլորեցնի Միացյալ Նահանգներին և այլ պետությունների: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի զրուցակիցները հայտնել են, որ Ռուսաստանը շարունակում է ավելացնել իր խմբավորումը Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Բացի դրանից, աղբյուրների տվյալներով, Մոսկվան կարող է բեմականացնել ահաբեկչական ակտ կամ քիմիական հարձակում Ռուսաստանի տարածքում և կատարվածի համար մեղադրել Վաշինգտոնին։ The Washington Post-ի զրուցակիցները Ռուսաստանի գործողություններն անվանում են ապատեղեկատվական արշավի մաս։

Ռուսական կողմը հրապարակումը առայժմ չի մեկնաբանել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան