Արտաքին 4 տարի առաջ - 14:21 18-02-2022

Իսրայելը որոշել է չեղարկել «կանաչ» COVID-անձնագրերը

Իսրայելի իշխանությունները որոշել են մարտի 1-ից էականորեն մեղմացնել կարանտինային սահմանափակումները տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար՝ COVID-19 կորոնավիրուսով հիվանդացության աճի նվազման ֆոնին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):

Նոր կանոնների համաձայն՝ Իսրայելում գարնան սկզբից չեղարկվում է «կանաչ» անձնագիրը՝ պատվաստումը հաստատող անցագիրը, որով թույլատրվում էր այցելել հասարակական վայրեր։

Բացի դրանից, իշխանությունները քննարկում են մինչև 12 տարեկան ճանապարհորդների համար զիջումների ներդրման հնարավորությունը։ Այսպես. նախատեսվում է թույլ տալ մինչև 12 տարեկան չպատվաստված երեխաների մուտքն Իսրայել՝ պատվաստված ծնողների ուղեկցությամբ։

Փոփոխությունների նախագծի համաձայն՝ անչափահասները, ինչպես մեծահասակները, երկիր մուտք գործելիս պետք է թեստ հանձնեն և մինչև արդյունքների ստացումը մնան մեկուսացման մեջ։ Ինչ վերաբերում է 12 տարեկանից բարձր չպատվաստված երեխաներին, ապա նրանց համար մուտքը, ինչպես նախկինում, փակ է։

Ինչպես հաղորդել է Իսրայելի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը, այս որոշման ընդունման ստույգ ամսաթիվը դեռ որոշված ​​չէ, սակայն չպատվաստված երեխաներով ընտանիքները կկարողանան երկիր մուտք գործել մոտավորապես արդեն մարտ ամսին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում