Ներքին 4 տարի առաջ - 10:24 18-02-2022

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, տեղեկանում ենք կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջից։

«Հայաստանի կոմպոզիտորների միությունը ցավակցում է կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին»,- նշված է գրառման մեջ։
Լևոն Չաուշյանը 75 տարեկան էր։ Նա 1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. 2003-ից պրոֆեսորի կոչմանն է արժանացել։
Չաուշյանը գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որի համար հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին է արժանացել 1985-ին, իսկ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտների համար` «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Չաուշյանը 2021-ին Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան