Ներքին 4 տարի առաջ - 23:27 17-02-2022

Սյունիքի մարզում թեժացել են մարզպետի պաշտոնանկության մասին լուրերը

Չնայած Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շարունակում է դեռ պաշտոնավարել, սակայն մարզում թեժացել են նրա պաշտոնանկության մասին լուրերը։

Ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուների մեջ շրջանառվում է նաև Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի անունը։ Վերջինս Aravot.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ նման խոսակցություններից։

«Ես շարունակում եմ պատգամավորի իմ գործառույթը։ Շարունակում է իր գործառույթները իրականացնել նաև մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Զարմանում եմ, ինչպե՞ս են նման լուրերը ծնվում»,- ասաց նա։ Իսկ Aravot.am-ի այն դիտարկմանը, թե առաջարկի դեպքում՝ կհամաձայնվի՝ Դանիելյանն ասաց․ «Այս պահին ես զբաղված եմ Սյունիքի մի շարք խնդիրներով, իսկ այդ մասով չէի ցանկանա զրուցել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում