Արտաքին 4 տարի առաջ - 20:33 17-02-2022

Ֆրանսիան հայտարարել է Մալիից իր խաղաղապահ ուժերի դուրսբերման մասին


Ֆրանսիան հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտարարել է, որ Մալիից դուրս է բերում իր խաղաղապահ ստորաբաժանումները՝ երկրում մոտ մեկ տասնամյակ ներկայությունից հետո, հայտնում է AFP-ն։
Պատճառը 2020 թվականի օգոստոսին իշխանության եկած իշխող խունտայի հետ հարաբերությունների խզումն է դարձել։ Մալիում քաղաքացիական պատերազմը շարունակվում է իսլամիստների և կառավարական ուժերի միջև։
«Մենք չենք կարող շարունակել ռազմական գործողություններն այն իշխանությունների հետ, որոնց ռազմավարությունն ու թաքնված նպատակները մենք չենք կիսում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ ինքը «ամբողջովին» մերժում է այն գաղափարը, որ Ֆրանսիան ձախողվել է այդ երկրում։
Մալիի Գոսսի, Մենակա և Գաո ֆրանսիական բազաները փակ կլինեն առաջիկա չորսից վեց ամիսների ընթացքում: Որոշումը կվերաբերի ինչպես 2400 ֆրանսիացի զինվորականների, այնպես էլ մի քանի հարյուր զինվորականների՝ Takuba թիրախային խմբից, որը բաղկացած է այլ եվրոպական երկրների ստորաբաժանումներից:
Միաժամանակ, Ֆրանսիան, Մակրոնի հայտարարության համաձայն, կշարունակի արշավը գրոհայինների դեմ Սահել շրջանում, որը բաժանում է Սահարան և Աֆրիկայի ավելի բարեբեր հարավային հողերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի