Ներքին 4 տարի առաջ - 16:33 17-02-2022

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի ներթափանցման երկու դեպք

Փետրվարի 15-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մի կոշիկի ներբանից հայտնաբերել են անհայտ ծագման, սպիտակ, օվալաձև դեղահաբ, իսկ մյուսից՝ մեկանգամյա օգտագործման ածելիի սայր:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հեղուկով 2 պլաստմասե շիշ և սպունգի կտորներով փաթեթավորված բջջային հեռախոս:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան