Միտք 4 տարի առաջ - 10:06 17-02-2022

«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը Հայաստանը պետք է ընդուներ Արցախից առաջ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի մասին, որի իրավատերը Արցախն է, և առանց որի թույլտվության այդ տարածքներում կատարվող որևէ գործողություն անօրինական է:

Արցախի Հանրապետությունն ընդգրկում է բուն ԼՂՀ հիմնական տարածքները՝ 7 շրջաններ, այդ թվում առաջին պատերազմում Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը՝ Գետաշեն ենթաշրջանով, և այս պատերազմի հետևանքով գրավված Հադրութն ու Շուշին, նաև պատերազմից հետո հանձնված տարածքներ ու Բերձորը:

Արցախը վճռականորեն ու օրենսդրությամբ հաստատում է իր իրավունքները սեփական հանրապետության ամբողջականության նկատմամբ, որ ինքն է միակ իրավատերը և չի հրաժարվում իր սահմաններից: Նաև փախստականների վերադարձի անհրաժեշտությունն է ընդգծում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներ:

Իսկ ի՞նչ մոտեցում ու դիրքորոշում ունի Հայաստանը: Չէ՞ որ Մինսկի խմբի ձևաչափով բանակցող կողմ է Հայաստանը, ոչ թե Արցախը: Եվ հենց Հայաստանը պետք է բանակցությունների շրջանակներում պնդի և հասնի Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությանը, որը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, իսկ բնակիչները դարձել են փախստական: Առանց Հայաստանի Արցախի ձայնը լսելի չէ:

Այդ օրինագիծը պետք է առաջին հերթին Հայաստանն ընդուներ և հասանելի դարձներ միջազգային հանրությանը: Կամ գոնե հիմա Հայաստանի Ազգային ժողովը պետք է անմիջապես ընդունի նույն փաստաթուղթը: Բայց մեր կառավարությունն ու օրենսդիր մարմինը ոչ միայն լուռ ու մունջ են և բնավ էլ նման դիրքորոշման միտումներ չեն ցուցաբերում, այլև թևատարած գնում են Ադրբեջանի ցանկություններին ու պահանջներին ընդառաջ՝ իրենց երևակայած դրացիական հարաբերությունները ստեղծելու տեսլականով: Իրենք մոռացել և հասարակությանն են մոռանալ տալիս Արցախի գոյություն ունենալու իրավունքի մասին:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան