Արտաքին 4 տարի առաջ - 15:59 16-02-2022

Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացմանը կողմ են երկաթուղու թուրք նախկին աշխատակիցները

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Կարս-Գյումրի երկաթգծի վերաբերյալ հերթական հոդվածն է հրապարակել, որում նշել է, թե այդ երկաթգծի նախկին աշխատակիցները ցանկանում են, որ այն վերաբացվի:

Նշվում է, որ նախկին աշխատակիցներից բացի, Կարսի գործարարներն ու բնակիչները ևս հույս ունեն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և երկաթգծի վերագործարկման դեպքում Կարսում կզարգանան առևտուրն ու զբոսաշրջությունը:

Գործակալության թղթակիցը զրուցել է Կարսի Աքյաքա շրջանի հարակից գյուղերից մեկում բնակվող Իլիմ Գյոքթաշ անունով բնակչի հետ։ Վերջինս նշել է, որ մինչև երկաթգծի փակվելը (1993թ.) 6 տարի աշխատել է Հայաստանից եկող վագոնները բեռնաթափողների խմբում: Նրա խոսքով, հայկական կողմից այն ժամանակ տարբեր ապրանքներով բեռնված օրական 2 գնացք էր մտնում Թուրքիա՝ ընդհանուր մինչև 1200 տոննա բեռով: Կարսից ու հարակից շրջաններից էլ մեծ քանակությամբ անասուն էր տեղափոխվում Հայաստան: Ըստ Գյոքթաշի՝ շուրջ 100 հոգի ներգրավված է եղել այդ բեռնաթափման ու բեռնման աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող