Արտաքին 4 տարի առաջ - 13:16 16-02-2022

Ուկրաինայի և Վրաստանի պաշտպանության նախարարները հրավիրվել են ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն փետրվարի 17-ին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Հյուսիսատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների մակարդակով նիստը կանցկացվի տեսաձևաչափով՝ դաշինքի կենտրոնակայանում։

«Անհամբերությամբ սպասում եմ Ուկրաինայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։ Նրանք կհանդիպեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 դաշնակիցների հետ։ Սա ևս մեկ նշան է Ուկրաինայի հետ մեր սերտ և բարձր գնահատելի գործընկերության և ուժեղ աջակցության, որը դաշնակիցները ցուցաբերում են Ուկրաինային»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով, ակնկալվում է, որ հանդիպմանը նախարարները «ևս մեկ անգամ իրենց քաղաքական աջակցությունը կհայտնեն Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում