Արտաքին 4 տարի առաջ - 19:47 15-02-2022

Ռուսաստանը «ներխուժելու» է Ուկրաինա փետրվարի 16-ի առավոտյան ժամը 3-ին․ The Sun

Ամերիկյան հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է «ներխուժել» Ուկրաինա փետրվարի 16-ին առավոտյան ժամը 01:00-ին: Այս մասին հայտնում է The Sun բրիտանական հրատարակությունը։ Ըստ հոդվածի՝ ռուսական կողմը նախատեսում է զանգվածային հարված հասցնել հարևան հանրապետությանը՝ հրթիռների և 200.000 զինծառայողների միջոցով։

Հրապարակման աղբյուրները հայտնում են, որ ուկրաինական կողմը շարունակում է պատրաստվել պաշտպանությանը՝ չնայած սահմանից ռուսական զորքերի դուրսբերման մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Մոսկվան «գրեթե վստահաբար» հարձակվելու է Ուկրաինայի վրա միանգամից մի քանի կետերից՝ երկրի հարավից, արևելքից և հյուսիսից։

«Մենք չենք կարող գնահատել այն ամենը, ինչ ասում է կամ անում է Ռուսաստանը: Մենք պետք է պատրաստվենք պաշտպանությանը»,- հրատարակությանը հայտնել է Ուկրաինայի ռազմական շրջանակների աղբյուրը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ այսօր մոտ 10000 ռուս զինվորական դուրս է բերվել սահմանից։ Նրանք վերադառնում են իրենց մշտական ​​տեղակայման վայր։ Միաժամանակ ևս 130 հազար զինծառայող դեռևս մնում է ռուս-ուկրաինական սահմանի մոտ։ Եվս 40 հազար մարդ գտնվում է Բելառուսի տարածքում, որտեղ անցկացվում են համատեղ զորավարժություններ։

Ավելի վաղ բրիտանական կողմը նախազգուշացրել էր ուկրաինական իշխանություններին, որ «ռուսական ներխուժումը» շատ հավանական է և կարող է դառնալ Եվրոպայի անվտանգության ամենամեծ սպառնալիքը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Միաժամանակ Կրեմլը հերքում է ծրագրված հարձակման մասին տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով