Արտաքին 4 տարի առաջ - 19:59 14-02-2022

Պեսկովը բացատրել է, թե ինչու էր Պուտինի՝ Շոյգուի և Լավրովի հետ հանդիպումների ժամանակ սեղանն այդքան երկար

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նստել իրենցից այդքան հեռու՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումների ժամանակ։

«Սա պայմանավորված է կորոնավիրուսի սահմանափակումներով և նախազգուշական միջոցներով։ Նման հեռավորությունը ոչ մի կերպ չի խանգարում աշխատանքին»,- ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ տեղի են ունեցել լիարժեք քննարկումներ և զեկուցումներ նախագահին։

Հանդիպմանը Լավրովն ասել է, որ Ռուսաստանը տասը էջանոց արձագանք է պատրաստել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններին։ Նա նաև հաղորդել է, որ ԱԳՆ-ն այլ գերատեսչությունների հետ միասին ուսումնասիրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքը։ Նշվում է, որ Արեւմուտքը բացասաբար է արձագանքել առանցքային կետերին՝ դաշինքի չընդլայնմանը, հարվածային զենքի չտեղակայելու պահանջին, 1997 թվականի ռազմաքաղաքական կոնֆիգուրացիային վերադարձին։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում