Ներքին 4 տարի առաջ - 16:44 14-02-2022

Գյումրին և Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Շիրակի մարզպետն ու Գյումրի համայնքի ղեկավարը ընդունել են ՀՀ-ում Ուզբեկստանի արտակարգ և լիազոր դեսպանին։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի և Սամարղանդ քաղաքները հռչակվեն որպես քույր քաղաքներ։ Հրապարակման մեջ մասնավորապես՝ գրված է․

«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։
Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում