Ներքին 4 տարի առաջ - 16:10 14-02-2022

Արագածոտնի նախկին մարզպետը նշանակվել է ՀՀ ՊՆ զինվորական գծով խորհրդական

Oragir.news-ի տեղեկություններով, Արագածոտնի նախկին մարզպետ, Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական։

Նշենք, որ նոր նշանակումը դեռևս չի հրապարակվել ՀՀ Պն կայքում։

Հավելում. 2021թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակված Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականի մեջ գրված է եղել, որ սովորել է Հովնանյանի անվան համալսարանում, մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի բարձրագույն զինվորական կրթություն։

Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ է, քանի որ Հովնանյանի անվան համալսարանում չէր գտնվել այդպիսի բաժին՝ բացի «ֆինանսներ և վարկ», «տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժիններից։

Փաստորեն, ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդականի պաշտոնի համար ևս դիպլոմ չի պահանջվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»