Ներքին 4 տարի առաջ - 13:38 14-02-2022

Էկոնոմիկայի նախարարությունից 4 ցուցարարի ընդունել են ներս

Այս պահին էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց անասնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են իրենց աշխատանքային վատ պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են, նաև աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն են ուզում։

Անասնաբույժների խոսքով, աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ և կապտուկներ են ստանում։

Այս պահին ցուցարարներից 4-ը բարձրացան նախարարի աշխատասենյակ՝ իրենց բողոքը արտահայտող նամակը նրան փոխանցելու համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 14-ին ժամը 12․00-ից անասնաբույժները էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող