Ներքին 4 տարի առաջ - 12:39 13-02-2022

Այսօր Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձն է․ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը է հրապարակել՝ նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Սիրելի' հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։

Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։

Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։

Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։

Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։

Թանկագի'ն հայրենակիցներ

Կրկին շնորհավորելով ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ ապագայի հանդեպ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»