Միտք 4 տարի առաջ - 10:52 13-02-2022

Իշխանությունները մութ սենյակում սև կատու են բռնում՝ ստեղծելով պատերազմը քննող հանձնաժողով

Իշխանությունը հանձնաժողով է ստեղծում՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու նպատակով: Եթե պարտվել ենք, ուրեմն պետք է քննենք պարտության պատճառները և հայտնաբերենք մեղավորներին: Որպես կանոն, հետաքննությունները լույս են սփռում: Հնարավոր է հայտնաբերենք իրական մեղավորներին, որոնց այսօր չենք տեսնում, և հավանական է արդարացիորեն դատաստանից ազատվեն ենթադրյալ մեղավորները, որոնք այսօր մեր աչքի առաջ են: Այսպիսի անակնկալ բացահայտումների հնարավորություն են ենթադրում քննությունները և հենց դրանով են հետաքրքիր ու ուշագրավ:

Բայց մի թնջուկ կա, աչքկապոցի ու աճպարարություն, այդքան կարևոր ու անհրաժեշտ սույն հետաքննության շրջանակում: Պատերազմը տեղի է ունեցել այս իշխանությունների ժամանակ: Բնականաբար իրենք են պատերազմի վարողն ու իրադարձությունների զարգացման պատասխանատուն՝ և՛ որպես գերագույն գլխավոր հրամանատար, և՛ որպես իշխանություն: Այսօր դարձյալ իրենք են իշխանությունը: Փաստորեն, իրենք դատելու են իրենց: Ախր, այդպես չի լինում, եթե հաշվի առնենք, որ հրեշտակների խումբ չեն, այլ սովորական մահկանացու, թեկուզ՝ սպիտակ: Սա հենց այն է, երբ մութ սենյակում սև կատու են բռնում: Հետևաբար իրենք իրենց չեն դատելու, այսինքն՝ արդար են:

Բայց փնտրվում է մեղավոր, և անհրաժեշտաբար պետք է գտնվի: Այդ ենթադրյալ թեկնածուի առայժմ թափուր տեղը զբաղեցնելու հավանականություն ունի Հայկական բանակը: Իսկ մեր հպարտությունն ու ինքնավստահությունը՝ բանակը, թիրախավորվում է դեռ 2018 թվականից: Որ զինվորը «մայկա-տրուսիկ» չունի, որ «խոտ» է ուտում: Ներողություն: Հիմա էլ լրտեսական ցանց է հայտնաբերվել բանակում։ Պարզվում է՝ պատերազմի ժամանակ հրամանատարը փախել է մարտադաշտից, ինչի հետևանքով էլ զոհվել են զինվորները: Նաև քրեական գործեր են հարուցվում մեր վերադարձված ռազմագերիներից որոշների նկատմամբ:

Իրականությունը ոչ մեկն էլ չգիտի, գուցե այդպես է: Բայց, կարելի է ասել, որ արդեն սկսվել է հետաքննությունը: Բացի այդ, չի երևում բանակը որպես ուժ, չենք նշում տոնը, չունենք հաղթանակի օր: Որ միֆ էր, թե Հայոց բանակն անպարտելի է, որ ամենամարտունակն էր տարածաշրջանում իր հզոր ոգով: Որ 30 տարի խաբել են մեզ, և իրականում այդ սուտ, փուչ, բարոյալքված բանակն էլ մեզ բերեց պարտություն: Մեղավորը բանակն է, իսկ գերագույն գլխավոր հրամանատա՞րը:

Այդ դատավճիռը լինելու է մեր ոգու և ինքնության ոչնչացումը: Ո՞ւմ նպատակն է:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի