Ներքին 4 տարի առաջ - 15:55 12-02-2022

Սուրբ Սարգսի տոնի առթիվ 20 զինծառայողներ պարգևատրվեցին Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 12-ին, մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Տոնի կապակցությամբ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ:

Սուրբ պատարագից հետո զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողությունը:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց Սրբազան պարտքը կատարած, և ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնեց Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա շնորհավորեց բոլորին և կոչ արեց առաջ շարժվել և շարունակել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործը. «Մենք ունենք սրբազան գործ ՝վերականգնելու մեր Հայրենյաց սահմանները, մեր պատիվն ու արժանապատվությունը: Շնորհավորում եմ մեզ բոլորիս Սուրբ Սարգիսի տոնի առիթով և նորից հայցում նրա օրհնությունն ու բարեխոսությունը»,-ասաց նա:

Սուրբ Սարգսի տոնի առիթով Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էին եկել անհետ կորած զինվորների ծնողները: Նրանք ուխտի էին եկել Նուբարաշենի Սրբոց Նահատակած եկեղեցուց, և պատարագի ավարտին Սուրբ Սարգսի մասունքակիր խաչով ընդհանրական աղոթք բարձրացվեց բոլոր անհետ կորած զինվորների և նրանց ընտանիքների համար, ովքեր սպասում են իրենց զինվորների վերադարձին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան