Ներքին 4 տարի առաջ - 14:36 12-02-2022

Վթար` Տավուշի անտառներում. մահացել է Գոշի նախկին գյուղապետի որդին

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 06։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Գեղատափ բնակավայրի տարածքում՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառում, և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։

Պարզվել է, որ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան անտառամիջյան ճանապահի երթևեկելի գոտուց դուրս է եկել և մոտ 120 մետր գլորվել ու կողաշրջված վիճակում բախվել հաստաբուն ծառին։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լ. Հովակիմյանին, ում այնուհետև իրենց ավտոմեքենայով դժվարանցանելի ճանապարհով մոտ 12 կմ տեղափոխել են ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Այնուհետև ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի՝ Տավուշի մարզի բնակիչ, 32-ամյա Ս. Վերանյանի դին։

Ճանապարհային ոստիկանները վթարի վայրում՝ դիակից քիչ հեռու, հայտնաբերել են որսորդական հրացան։

Ճանապարհը մոտ 14 կմ վտանգավոր էր, քանի որ անտառային հատված էր ու միայն ամենագնացով էր հնարավոր մոտենալ վթարի վայրին։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մահացածը Գոշի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանի որդին է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան