Ներքին 4 տարի առաջ - 11:43 12-02-2022

Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին հայ ըմբիշները նվաճել են 10 մեդալ

Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որում հայ ըմբիշները նվաճել են 10 մեդալ։ Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։

«Մեր ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, ինչպես նաև 6 բրոնզե։ Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57կգ) և Լյովա Գևորգյանը (125կգ)։ Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Արման Անդրեասյանը (70կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ)»,- հայտնում են ֆեդերացիայից։

Նշվում է, որ բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61կգ), Մենուա Յարիբեկյանը (74կգ), Մուշեղ Մկրտչյանը (79կգ), Արման Ավագյանը (79կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92կգ)։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով` մրցաշարը ծառայեց իր նպատակին։

Ըստ մասնագետի՝ կարևոր նպատակը մարզիկների կարողությունները և թերությունները տեսնելն էր, որպեսզի Եվրոպայի առաջնություններից առաջ աշխատեն հենց այդ թերությունների շտկման վրա։

Առողջական խնդիրների պատճառով Արսեն Հարությունյանը (61 կգ) չի մեկնել մրցավայր։

Նշենք, որ մրցաշարն անցկացվում էր փետրվարի 10-11-ը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան