Արտաքին 4 տարի առաջ - 14:42 11-02-2022

Բայդենը սխալվել է՝ Աֆղանստանն անվանելով Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում սխալվել է և Աֆղանստանն անվանել է նախ Ուկրաինա, իսկ հետո՝ Իրաք: Ջո Բայդենի հարցազրույցը հրապարակել է NBC-ն։

Բայդենը սխալվել է, երբ բացատրել է, թե ինչու են ամերիկյան զորքերը լքել Աֆղանստանը: Սկզբում Բայդենը Աֆղանստանն անվանել է Ուկրաինա։ Դրանից հետո նա ներողություն է խնդրել և երկիրն անվանել Իրաք։

«Մենք անգամ աննշան հնարավորություն չունեինք միավորելու Ուկրաինան։ Այսինքն՝ ներեցեք, Իրաքը, Աֆղանստանը։ Դրան հասնելն անհնար էր»,- ասել է Ջո Բայդենը։

Հարցազրույցում Ջո Բայդենը քննարկել է դիմակների պահանջները չեղարկող նահանգների թվի աճը, Ռուսաստանի հետ լարված դիմակայությունը Ուկրաինայի պատճառով, ինֆլյացիայի սրընթաց աճը և այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով