Ներքին 4 տարի առաջ - 12:51 11-02-2022

Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է Արցախի ՄԻՊ-ի հայտարարությանը, որով ՄԻՊ-ը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների բնակելի տների ուղղությամբ կրակահերթեր է արձակվել։ Նա Մասնավորապես գրել է․

«Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

Նկատենք, որ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիվ գործողություններ է իրականացնում շփման գծի տարբեր ուղղություններով, սակայն Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերում դրանք առավել սուր են արտահայտված այն պատճառով, որ հայկական գյուղերը գտնվում են դեպի Շուշի գնացող կարևոր հանգույցի մերձակա հատվածում։

Ադրբեջանի գլխավոր ենթակառուցվածքները, որոնք կառուցվում են Շուշիի ուղղությամբ անցնում են մեր 2 գյուղերի վերևի հատվածով՝ ՊԲ դիտարկման հատվածում և Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրսբերմանը։

Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում։

Որպես կանոն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղ առաքելությունը նման միջադեպերին օպերատիվ է արձագանքում, սակայն այս հարցը հիմնարար լուծումներ է պահանջում առանց որի խաղաղ բնակիչների անվտանգությունն ու բնականոն կյանքը մշտական սպառնալիքների է ենթարկվելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող