Արտաքին 4 տարի առաջ - 10:58 11-02-2022

ԱՄՆ-ը Կանադային կոչ Է արել սահմանն ազատելու համար դաշնային լիազորություններ կիրառել

Միացյալ Նահանգների վարչակազմը Կանադայի իշխանություններին կոչ Է արել դաշնային լիազորություններ կիրառել՝ դադարեցնելու համար ճանապարհների փակումը երկու երկրների սահմանին, որոնք շրջափակել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողները, հաղորդում է The Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը եւ տրանսպորտի նախարար Փիթ Բութեջաջը հեռախոսազրույց են ունեցել իրենց կանադացի պաշտնակիցների հետ, որի ժամանակ կոչ են արել վերջ դնելու ճանապարհների փակմանը, որի պատճառով խախտվում Է ապրանքների մատակարարումների հոսքը երկու երկրների միջեւ: Գործակալությունը չի պարզաբանում, թե ԱՄՆ-ի իշխանություննեը հատկապես ինչ գործողություններ են նկատի ունեցել դաշնային լիազորությունների կիրառում ասելով:

Փետրվարի 10-ին բողոքի ցույցի մասնակիցները փակել են պետական սահմանը հատող ճանապարհը Կանադայի Մանիտոբայի նահանգի եւ ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի միջեւ: Բացի դրանից, հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ անցակետերից մեկում շրջափակված Է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարներն արգելափակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որը Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) միացնում Է Միացյալ Նահանգների Դետրոյտի հետ (Միչիգանի նահանգ):

Վինձորի իշխանություններն արդեն իրավակակգի լրացուցիչ ուժեր են պահանջել դաշնային իշխանություններից: Այդ կամրջով Է ԱՄՆ-ից Կանադա տեղափոխվում բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Բողոքի ակցիան, որը նախաձեռնել են կանադացի հեռավար վարորդները, սկսվել Է հունվարի 29-ին Օտտավայում՝ երկրի խորհրդարանի շենքի առաջ: Ցուցարարները դաշային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում են վերացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում