Արտաքին 4 տարի առաջ - 18:57 10-02-2022

ԱՄՆ կոնգրեսականները Պենտագոնին կոչ են արել Թուրքիային չվաճառել F-16 կործանիչներ

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և կովկասա-հունական հանձնախմբի ղեկավար, նույնպես կոնգրեսական Մայքլ Բիլիրակիսը նամակ են հղել Պենտագոնի և Պետդեպարտամենտի ղեկավարներին, որպեսզի Վաշինգտոնը Թուրքիային չվաճառի արդիականացված F-16 կործանիչներ: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Այս գործընթացը սկսեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողեց գերժամանակակից F-35 կործանիչների ծրագրից: Նման կերպ պետք է փոխհատուցվեր այն գումարը, որը Թուրքիան վճարել էր F-35-ների ծրագրի համար:

Հղված նամակում կոնգրեսականները Պենտագոնի ու Պետքարտուղարության ղեկավարներին խորհուրդ են տվել մերժել Թուրքիային այդ ինքնաթիռները վաճառելու և արդիականացնելու առաջարկը:

Նշվել է, որ նման կործանիչների վաճառքը Թուրքիային չի ստիպի, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխի այն քաղաքականությունը, որն այժմ իրականացնում է: Ասվել է, որ Էրդողանը ոչ լեգիտիմ ճանապարհով է ընտրվել վերջին նախագահական ընտրություններում:

Նրանց խոսքով, Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը, քանի դեռ Վաշինգտոնը չի կիրառել դիվանագիտական միջոցներ, ինչպես նաև պատժամիջոցներ:

Ասվել է, որ Էրդողանը շարունակում է խախտել մարդու իրավունքները և ճնշել հասարակությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»