Ներքին 4 տարի առաջ - 12:31 10-02-2022

Ի տարբերության այս պատերազմի, Քառօրյայի բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակված են․ Տիգրան Աբրահամյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադառնալով Զինված ուժերի քառորյա և 44-օրյա պատերազմներում զոհերի թվին՝ ասաց․

«Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը, և ներկայացնել մի թիվ, որը իրականության հետ կապ չունի։ Մենք քառօրյա պատերազմում ունեցել ենք 75 զոհ, և ի տարբերության այս պատերազմի, բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակված են։ Ներկայումս իշխանության տարբեր դեմքեր փորձում են հասկանալ, թե ինչու են տարբեր թվեր շրջանառվում։

Իրականության մեջ այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, նրա տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը այնքան ժամանակ դեռևս հավաստի չէ, քանի դեռ զոհերի թիվը ամբողջության մեջ չի հրապարակվել, որևէ մեկը չի կարող արձանագրել, թե իր բարեկամը, ով զոհվել է պատերազմում, արտացոլված է այդ ցուցակում թե չէ։ Սա է այն հիմնական պատճառը, որը, զոհերի թվերի հետ կապված, անընդհատ խնդիրներ են առաջացնում,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով