Ներքին 4 տարի առաջ - 11:53 10-02-2022

Ծխախոտային փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը և օգտագործումը որոշ վայրերում կսահմանափակվեն

Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը և օգտագործումը որոշ վայրերում կսահմանափակվեն։ Նման որոշում կայացվեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի պահանջներով` պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը։

«Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներն անընդհատ ավելանում են, քանի որ ինդուստրիան նորարարական է։ Ուստի սահմանափակումներ կիրառելը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի և առողջության մեջ»,- ասաց Քերոբյանը։

Նա հայտնեց, որ վաղվանից պետք է բոլոր փոխարինիչները սրբվեն խանութների դարակաշարերից։ Այդպիսով, մարդկանց տեսադաշտը լիովին կազատեն ծխախոտային արտադրատեսակներից։

Ի պատասխան առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ մարտի 15-ից արգելվելու է հանրային սննդի կետերում (բաց և փակ) ծխելը։ Նրա խոսքով` վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում